Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էր-Ռիադը Սիրիայի նախագահի հեռանալու հույսը կորցրել է

Էր-Ռիադը Սիրիայի նախագահի հեռանալու հույսը կորցրել է
31.03.2018 | 19:59

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից չի հեռանա, և կարևոր է, որ նա գոնե չդառնա իրանական շահերի տարածողը:

Մինչև հիմա Էր Ռիադը մշտապես ընդգծում էր, որ Ասադը պետք է հեռանա: «Բաշարը մնում է: Սակայն ես հավատում եմ, որ Բաշարի շահերից չի բխում իրանցիներին թույլ տալ անել ամեն ինչ, ինչ կցանկանան»,- Time-ին տված հարցազրույցում ասել է գահաժառանգը:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ